
Romeo
Forumjan-
Posts
899 -
Joined
-
Last visited
-
Days Won
1
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Romeo
-
Բոլորին, բոլորին, բոլորին! ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ!
-
Romeo Կարծում եմ իմաստը չհասկանալը չի խանգարի ստորագրելուն: Եթե մազաչափ անգամ կօգնի, ապա արժի:
-
Մինչ LINGUIST-ը իր հեղինակավոր խոսքը կասի, ես իմ համար պարզեմ հարցի էությունը диалог - երկխոսություն монолог - մենախոսություն ???+ лог - Բազմախոսություն(զրույց, խոսակցություն) Ճիշտն ասած, նման բառի չեմ հանդիպել: Ասենք՝ պոլիլոգ:
-
Poka vse normal'no. Posmotrim dal'she.
-
14 Если результат не изменился, обратите внимание на своё социальное окружение, постарайтесь побольше отдыхать, уменьшите потребление алкоголя, табака, наркотических средств.
-
Ես համամիտ եմ ՍԱՍ-ի հետ: Գոնե այս թեմայում մնանք հայերենի սահմաններում: Հարգելի LINGUIST, սովորաբար լսարանում ոչ բոլորն են լինում ակտիվ ու հարցեր տվող: Շատերը լսողի և սովորողի դերում են լինում: Ուշադիր հետևում եմ արծարծվող հարցերին և չլինելով մասնագետ, միայն սովորողի դերում եմ: Իսկ Ձեզ հայտնում եմ շնորհակալություն ազգանվեր(չեմ չափազանցնում) գործի համար: Կխնդրեի լինել ներողամիտ մեր խայտաբղետ լսարանի նկատմամբ: Հարգանքներս:
-
Շնորհակալություն Հեռագիր Ամառվա շոգին մեծ ցանկություն կա գյուղ գնալու: Արդեն վաղուց չեմ գնացել, բայց օգոստոս ամսին արձակուրդ գնալու իրավունք ունեն միայն արտոնյալները: Գյուղից մեր ազգականուհին է եկել: Ես զանգում եմ, իմանում մերոնց մասին, գյուղի նորությունների մասին: Հարցնում եմ մորս առողջության մասին: Նա պատմում է, ասում, որ ամեն ինչ լավ է, որ շատ բարևներ է բերել ու որ մայրս անընդհատ վազքի մեջ է իր գյուղական գործերով: Վերջում, ի միջի այլոց, ասում. - Հա, քիչ մնաց մոռանայի: Ձեր հարևան Թամար մամն է մահացել: Թաղումը վաղը չէ, մյուս օրն է: Ես մտածում եմ՝ վաղը չմոռանամ ցավակցական հեռագիր ուղարկեմ: Իմ հեռախոսազրույցից քիչ անց դուռը զանգում է մեր հարևանուհին ու դեմքի կասկածելի արտահայտությամբ դուրս է կանչում կնոջս: Կինս, որ ներկա էր իմ հեռախոսազրույցին, վերադառնում է հեռագիրը ձեռին: - Կարծում եմ ինչ որ թյուրիմացություն է,- ասում է ու ինձ հանձնում հեռագիրը, որը հարևանուհին չէր ցանկացել առձեռը ինձ հանձնել: Հեռագրում ասվում էր. "Մայրդ մահացել է; Թաղումը ամսի ..-ին: Սարգիս": Բժշկի հաստատող ստորագրություն: Պարզ էր, որ թյուրիմացություն էր: Իսկ Սարգիսը՝ Թամար մամի տղան էր: Նորից հեռախոսազանգ: Եղբայրս է անհանգստացած, կմկմալով հարցնում հեռագրի մասին: Հանգստացնում եմ ու բացատրում եղելության մասին: Մյուս եղբայրներիս ինքս եմ զանգում: Իրոք, նման հեռագրեր նրանք էլ են ստացել: Դժվարությամբ, բայց վերջ ի վերջո հասկացնում եմ, թե ինչումն է բանը: Կինս մի հետաքրքիր միտք է առաջարկում՝ իսկ ինչո՞ւ չմեկնել գյուղ: Հեռագիրը իրավունք է տալիս մի քանի օրով թույլտվություն ստանալ աշխատանքից բացակայելու: Հեռախոսով փոքրիկ խորհրդակցություն ենք անցկացնում եղբայրներիս, նրանց ընտանիքների հետ և միաձայն որոշում՝ մեկնում ենք: Հաջորդ օրը բոլորս մեր հիմնարկներում ներկայացնում ենք չարագույժ հեռագիրերը, առանց որևէ բարդության ու քաշքշուկի ձևակերպում մեր թույլտվությունները: Նույն տեմպով էլ միլիցիայի համապատասխան բաժիններում ստանում ենք մեր անցագրերը, որ սովորաբար տհաճ պրրոցեդուրա էր ու տևում էր մի քանի օր, նույնիսկ երեք ռուբլի խաղացնելու դեպքում: Նույն օրը ևեթ մինի ավտոբուս ենք վարձում ու չորս եղբայրներով, չորս ընտանիքով, կին երեխաներով, թողնելով երևանյան անտանելի շոգն ու հալվող ասֆալտը, մեկնում ենք հայրենի գյուղ՝ թաղման: Օղորմի Թամար մամի հոգուն, օղորմի: Էլ չպատմեմ, թե ինչքան ուրախացավ մայրս մեզ բոլորիս միասին տեսնելով: Փոխարենը մտովի տեղափոխվենք Մոսկվայի օդանավակայան և փորձենք հասկանալ մեր գյուղացի Սեթոյի հոգեվիճակը, որը մոր մահվան փաստը վկայող հեռագիրը գրպանում, ծանր մտքերի մեջ խորասուզված, անտարբեր շրջապատի անցուդարձին, նստած սպասասրարհում, սպասում է իր չվերթի հայտարարմանը: Սեթոյին մտքերի գրկից հանում է ինչ որ մեկը, զգույշորեն ցնցելով նրա ուսը: - Ծո Սեթո՞, դու իստեղ ինչ կենե՞ս, ի՞նչ խաբար է: Համագյուղացի Համլետն է: - Էէ Համո ջան, հեչ լավ խաբար չէ: Մարըս է մահացե, Ուֆայեն էրեկ եմ դուս ելե, կերթամ թաղմանը: Հըբը դու իստեղ ի՞նչ գործ ունիս: - Ծո իմ մարս ա է մահացե, ահան ա հեռագիրը: Ես ա Բառնաուլեն կերթամ: - Հըլը կեցի, իսիկ մեր Պետոն չէ՞: Պետոն է: Ծո Պետո, հլը արի: Դու ուրտի՞ց քուքաս, ո՞ւր կերթաս: - Էէ տղաք ջան, մարըս է մահացե, գեղ կերթամ, թաղումը էքվան է, բըլքի հասնիմ, - քիթը քորելով պատասխանում է Պետոն: Մի քանի րոպեից սպասասրահի մի անկյունում արդեն հավաքվել էին մեկ տասնյակից ավել, մեր խոպանչիները ու իրար էին հարցնում, թե ինչ բան է, որ մի օրում միաժամանակ մահացել են բոլորի մայրերը: Մեկը կասկածում է, որ չար կատակ է ինչ որ հիմարի կողմից արված: Բայց հեռագրերը հաստատված են բժշկի ազգանունով, որը բոլորին հայտնի էր: Մյուսը առաջ է քաշում "ավարիայի" վարկածը: - Ախպար ի՞նչ կըսեք: Բիրըտուս մորերուն թոփ էրան, թրին ավտոբուսն ու տարան ձորը ցըկի՞ն: Մե խելացի բանըմ ըսեք: Վերջապես Մուշեղը հայտնում է իր կարծիք՝ - Տղաք, սաղիս մարերը չեն մեռե: Մեկս ու մեկիս մարն է մեռե: Աշեցեք հեռագրերը իրար պես են ու սաղ Սարգիսի կողմեն են ուղարկած: Համոզիչ է: Բայց մնում է մի հարց պարզել՝ ո՞ւմ մայրն է մահացել: Որոշում են, որ անիմաստ է վիճակահանությամբ պարզել թե ում մայրն է մահացել, քանզի մի քանի րոպեից կհայտարարվի իրենց չվերթը ու գյուղ հասնելուց հետո հեշտությամբ կպարզվի ոչ միայն այդ հարցի պատասխանը: Թաղումը բազմամարդ էր: Բազմամարդ ոչ թե մեր փոքրիկ գյուղի հիմնական բնակիչների հաշվին, այլ գյուղից դուրս գտնվող ազգական-բարեկամների հաշվին: Համենայն դեպս, արարողթության ժամանակ ոչ ոք նույնիսկ չհիշեց հեռագրերի մասին: Այդ օրը ես հանդիպեցի արդեն վաղուց չտեսած ծանոթների, ազգականների, դասընկերների հետ, որոնց հիմնական մասը իմ արձակուրդ եկած ժամանակ գյուղում չէն լինում, հիմնականում արտագնա աշխատանքի՝ խոփանում էին: Դե արդեն բոլորին պարզ էր հեռագրերի պատմությունը: Բայց չէր խանգարի եղելության իմ պարզաբանումը: Գյուղում հանգուցյալ լինելու դեպքում, թաղման հարցերը կազմակերպելու համար կազմվում է թաղման հանձնաժողով: Այո, այո, մոտավորապես այնպիսին ինչպես ասենք Բրեժնևի թաղման հանձնաժողովը, որը և կազմում է ծախսերի ցուցակը, տալիս համապատասխան հանձնարարականներ: Մեկին հանձնարարվում է մթերքի ապահովման հարցը, մյուսին դագաղի, տերտերի, խոհարարի հարցը, երրորդին նվագախմբի հարցը և այլն: Ահա ինչ որ մեկին էլ հանձնարավում է հեռավոր ազգականներին ու բարեկամներին տեղեկացնելու գործը: Փոքր գյուղի համար գյուղից դուրս գտնվող բոլոր համագյուղացիներն էլ իրար բարեկամ, ազգական, ընկեր և այլն են հանդիսանում: Կազմվում է ցուցակ՝ անուններով ու հասցեներով ու համապատասխան գումար է հատկացվում բոլորին հեռագիր տալու համար: Ոմանք կգան թաղմանը մասնակցելու, ոմանք ցավակցական հեռագիր կուղարկեն, համենայն դեպս, տեղեկացված կլինեն համագյուղացու մահանալու մասին: Հանձնաժոժովի "գրագետ" անդամը կազմել էր մոտ 60 հոգու ցուցակը, հեռագրի տեքստի օրինակը(Թամար մամի խոփանչի տղայի անունով, ուղարկված մյուս տղայի՝ Սարգիսի կողմից) և համապատասխան գումարի հետ հանձնել մեկ ուրիշին հեռագրատուն հասցնելու համար, որը գտնվում է հարևան գյուղում: Հեռագրողն էլ նույն տեքստի օրինակում փոխելով հասցեներն ու հասցեատիրոջ ազգանունը, ուղարկել էր: Ահա և միանաման հեռագրերը հասնում են անծայրածիր Սովետական հայրենիքի տարբեր ծայրամասերը միևնույն ժամանակ, մարդկանց տեղեկացնելով հարազատ մոր մահվան բոթը:
-
zaratustra, ողջյունում եմ քո մուտքը այս ֆորում և մասնավորապես գրական բաժին: Սպասում հետագա գործերիդ:
-
smallyջան, լավ է ուշ, քան երբեք Շնորհավորում եմ, ցանկանում ամենայն բարիք:
-
slush, musulmanin! ti mechtaesh' Gruziyu zaxvatit'? i dal'she kuda? do Tbilisi?
-
ՏՐՏՈՒՆՋՔ է՛, մընաք բարով, աստվա՛ծ և արև, Որ կըպըլպըլաք իմ հոգվույս վերև... Աստղ մ'ալ ես կերթամ հավելուլ երկնից, Աստղերն ի՞նչ են որ, եթե ոչ անբիծ Եվ թըշվառ հոգվոց անեծք ողբագին, Որք թըռին այրել ճակատն երկընքին. Այլ այն աստուծույն՝ շանթերու արմատ՝ Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ... Այլ, ո՛հ, ի՛նչ կըսեմ... շանթահարե՛ զիս, Աստվա՛ծ, խոկն հսկա, փշրե հյուլեիս՝ Որ ժպրհի ձըգտիլ, սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուղքն ահալի... Ողջո՛ւյն քեզ, աստվա՛ծ, դողդոջ էակին, Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին, Դու որ ճակատիս վարդն ու բոցն աչերուս Խըլեցիր՝ թըրթռումս շրթանց՝ թռիչն հոգվույս, Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սըրտիս, Ըսիր մահվան դուռն ինձ պիտի ժըպտիս, Անշուշտ ինձ կյանք մը պահած ես ետքի, Կյանք մ'անհուն շողի, բույրի, աղոթքի. Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ Հոս մառախուղի մեջ համր անշշունջ, Այժմեն թո՛ղ անեծք մ'ըլլամ ու կողըդ խըրիմ, Թո՛ղ հորջորջեմ քեզ. "Աստվա՛ծ ոխերիմ": Փըրփըրի ներսըս դըժոխքի մ'հանգույն... Հառաչ մ'եմ հեծող նոճերու մեջ սև, Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև... Ո՛հ, կայծ տըվեք ինձ, կա՛յծ տըվեք, ապրի՛մ... Ի՝նչ, երազե վերջ գըրկել ցուրտ շիրի՛մ... Այս ճակատագիրն ի՛նչ սև է, աստվա՛ծ, Արդյոք դամբանի մրուրո՞վ է գըծված... Ո՛հ, տըվե՛ք հոգվույս կրակի մի կաթիլ, Սիրե՛լ կուզեմ դեռ 'վ ապրիլ ու ապրի՛լ. Երկնքի աստղե՛ր, հոգվույս մեջ ընկե՛ք, Կա՛յծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք: Գարունն ո՛չ մեկ վարդ ճակտիս դալկահար, Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ'ինձ չե՛ն տար. Գիշերն միշտ դագաղս, աստղերրը ջահեր, Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր. Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին, Անոր համար նա դրավ այդ լուսին. Եվ մահամերձն ալ կուզե երկու բան, Նախ կյա՛նքը, վերջը լացողմ'իր վրան: Իզո՛ւր գրեցին աստղերն ինծի ՍԵ՛ր Եվ իզո՛ւր ուսույց բուլբուլն ինձ ՍԻՐԵԼ, Իզո՛ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ, Գաղտնապահ տերևք չառին երբեք շունչ, Որ չը խռովեն երազքըս վսեմ, Թույլ տըվին, որ միշտ ըզնե երազեմ, Եվ ի զո՛ւր ծաղկունք՝ փըթիթներ գարնան՝ Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան... Ո՛հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են... ԱՍՏՈՒԾՈ ԾԱՂՐՆ Է ԱՇԽԱՐՀՆ ԱԼ ԱՐԴԵՆ...
-
Թողնում եմ քո հայեցողությանը: smally և մյուս ընթերցողներին, շնորհակալություն: Աղավնին Սաթո քուրիկը ստուգեց թոնրի վրա դրված պղնձի ջերմությունը և համոզվելով, որ արդեն ջուրը եռման է, սկսեց նախապատրաստվել լողանալու: Մետաղյա մեծ տաշտակը տեղավորեց թոնրատան թմբին, մոտիկ բերեց սառը ջրով դույլը, խառնորդ սարքելու համար, կողքին դրեց սանրը, օճառը, ջուր լցնելու թասը, նորից մտորեց, որ ոչինչ չի մոռացել: Համոզվելով, որ ամեն ինչ տեղում է, թոնրատան դուռը ներսից կողպեց ու անշտապ սկսեց հանվել: Միջօրե է: Արտոն՝ 10 տարեկան տղան իր գործերով է ընկերների հետ: Չնայած քիչ հավանական է, որ որևէ մեկը կմտնի այս ժամին, համենայն դեպս առանց դուռը կողպելու լողանալ չի կարելի: Բա որ մեկն ու մեկը հանկարծ ներս մտնի՞, աղ կամ լուցկի խնդրելու: Շորերը շատ չեն: Ամառանը ինչ կարիք կա շատ շորեր հագնելու: Իսկ թոնրատանը առանց այն էլ շոգ է: Սաթո քուրիկը, կարծես ինչ որ հատուկ բավականություն զգալով, դանդաղ, մեկիկ-մեկիկ հանեց շորերը ու խնամքով դարսեց կողքին դրված ուռի ճյուղերից հյուսած սինու՝ սալայի վրա, մի անորոշ ափսոսանքով շոյեց սպիտակ ու հարթ մաշկը, հոգոց հանեց, մտքում նորից հայհոյեց "էն գյոռբագյոռ" Հիլլերին, որ իր մարթու գլուխը կերավ, թողեց որբևայրի, իսկ էն երեխուն որբ ու անհեր: Խառնուրդը մի քիչ տաք է, դիմանալ չի լինի: Երեսունն անց կինը մի քիչ սառը ջուր ավելացրեց պղնձի ջրին, նորից ստուգեց: Հիմա լավ է: Տաք ջուրը թասով լցնելով մինչև գոտկատեղը հասնող արձակած փարթամ մազերին, օճառեց ու սկսեց լվանալ: Սեփական մարմնի հետ շփումը հաճելի հիշողություններ արթնացրին նրա մեջ ու նորից ստիպեցեին անեցքներ տեղալ իրեն անմարդ թողնողների հասցեին: Հանկարծ դրսից լսվող աղմուկը Սաթո քուրիկին հանեց երանելի հուշերի գրկից ու ստիպեց ընդհատել մարմնահաճո զբաղմունքը: Ինչ որ մեկը թափով կպավ փակ դռանը: Հետո հրմշտոց ու երեխայական լացի ձայն: - Վայ քոռանամ, Արտոս է լացում: Էս ի՞նչ բան է: Հըլը կեցի: Ու թխսամոր նման, երեխային պաշտպանելու բնազդով ինքն իրեն դուրս քցեց: Դռան դեմը կծիկ դառած թավալվում էին Արտոն ու հարևանի նույնահասակ տղան՝ Մկիչը: Արտոն ծոցումը պահել էր Մկիչից թռցրած աղավնին ու պաշտպանվում էր, իսկ Մկիչը կատաղած ծեծում էր նրան ու հայհում: - Ես քու մարիկը ..., տուր տոխս: Կոխցել ես հա՞: Հիմի սատկեսնեմ, ես քու մարիկը... - Ծո կեցի աշեմ ինչի՞ կծեծես մատմ անասունիս, ծո շան լակոտ, ինչի՞ մար կը քըրֆես: Վերջապես հաջողվում ե կծիկը քանդել ու ծեծկռտվող պատանիներին իրարց բաժանել: - Սաթո քուրիկ, էս մերա...ծը տոխս փախցուցել է, չի տա: Ես էտոր մարիկը... , արդարանում է հևասպառ Մկիչը: Ստեղծված դադարի ընթացքում երկու ախոյաններն էլ հանկարծ հայացքները բարձրացնելով նկատում են իրենց բաժանող կնոջ մերկությունը: Ուշացումով ստեղծված վիճակը ընկալում է նաև հաշտարարը, բաց է թողնում տղաների ձեռքերը ու փախչում դեպի ներս: - Վու, քա խայտառակ էղանք, շան լակոտներուն քով: Բայց մինչև իր մերկություն կթաքցներ թոնրատանը, գործը այլ ընթացք ստացավ: Արտոն տեսնելով իր մոր մերկությունը, և որ ավելի կարևոր է, այդ մերկության ականատեսն էր իրեն ծեծող Մկիչը, կատաղորեն հարձակվեց նրա վրա. - Ծո ես քու մարիկը ... , ծո դու իմ մորը չփլաղ տեսար, ծո հիմի ես քեզի սըպանեմ տի... Բարդ երկընտրանքի առաջ չգիտեր ինչ անել խեղճ Սաթոն: Մի կողմից տղաների դեմ մորեմերկ լինելու ամոթը, մյուս կողմից նորելուկ աքլորների նման իրար կպած, ծեծկռտվող երեխաները: Լացը, ծիծաղը և անելանելիության զգացմունքը միախառնվել էին նրա մեջ: - Ծո շան փերածներ, ծեծեցեք իրար իշկան կուզեք: Գեղին մեչը խոմ խայտառակ չը ըլլիմ տի: Սրբելով լացի թե ծիծաղի արցունքները, Սաթո քուրիկը թողեց կռվարար պատանիներին ու շտապեց ներս, սրբվելու ու հագնվելու: Տղաները իրար երես նայեցին, ամաչելով եղածից ու ուշացումով նկատեցին, որ կռվախնձորը՝ սպիտակ աղավնին, օգտվելով իրարանցումից թռել, գնացել էր:
-
'MiG-35' ջան, քո տված հասցեն չբացվեց: Ես նայեցի http://www.raa.am/Javaxk/Hushardzanner.htm: Որոշակի բան չեմ կարող ասել: Կաշխատեմ մասնագետների հետ զրուցել ու տեղեկացնել: Հնարավոր է PM-ում:
-
Մի տարի է, չեմ գնացել Ինչ վերաբերում է "Աշուղ Ղարիբ", "Աղվան ու Օսան", "Քյորողլի" և այլն, ապա նույնիսկ երգերը գիտեի: Հիմա հիշում եմ ինչ որ կտորներ՝ Դեմ արեքկին քնել ես, Պտուղ-պտուղ քրտնել ես, Սիրուհուդ էլ մոռացել ես. Զարթնիր սիրեկանս, զարթնիր: Երազումս տեսա Կույսին Եվ նրա որդի Հիսուսին, Սուրբ խաչն էր նրա ուսին ..................... .....................
-
Իմ մանկության կինոն Հմա, գյուղում թե քաղաքում երեխաները տառաճանաչ են դառնում համակարգիչի ստեղնաշարի վրա, "նստում" են ինտերնետում, "կռիվներ" խաղում տարբեր խաղային համակարգիչների վրա: Հետաքրքիր կլիներ հիշել մեր ժամանակների մանկությունը: Գյուղում կինոն, որ լինում էր ամիսը մեկ կամ երկու անգամ մեզ՝ երեխաներիս համեր իսկական տոն էր; Հենց միայն կինոյի բեռնատարի մուտքն արդեն ազդարարում եր մեր ուրախության սկիզբը: Մեծերը և փոքրերը անմիջապես շրջապատում էին կինոմեխանիկ Վառլամին ու տեղեկանում կայանալիք երեկոյի ծրագրին; Վառլամը պատմում էր կինոնկարի մասին, յուրովի ներկայացնելով սյուժեն ու թեման; Նրա ցուցակում կինոները լինում էին "հայկական", "շպիոնաժ", "պատերազմ", "սիրահարական" և, իհարկե, ամենամեծ մասսայականություն վայելող "հնդկական": Կոլ-վարչության նախագահը որոշում էր ինչքան վճարել սեանսի համար; Անհամաձայնության դեպքում սեանսը կլիներ վճարովի, որը մեզ համար նոր բարդություններ կառաջացներ; Գյուղում ոչ միայն երեխաների, այլ նաև ծնողների գրպանում բացառիկ դեպքերում էր փող լինում: Վճարման հարցից ոչ պակաս հարց էր տեղի հարցը; Տաք եղանակներին կինոն ցուցադրվում էր բացոթյա; Եկեղեցու պատին հարմարեցնում էին սպիտակ սավանը՝ "էկրանը" , կողքերին տեղադրում բարձրախոսները, իսկ պատի մյուս կողմում իր աղմուկով ներկայացման էր հրավիրում հոսանիքի գեներատորը՝ "դվիժոկը": Նախագահը, պարտկոմը և հաշվապահը անպայման ուշանում էին: Իսկ առանց նրանց կինոն չէր սկսվի: Ձմեռը գյուղի կինոթատրոնն էր դառնում գյուղից դուրս գտնվող կոլխոզի ոչխարի գոմը: Դեռ մութը չընկած, ոչխարներին քշում էին գոմի մի կեսը, մյուսում տեղադրում մի քանի իշավոտնուկներ, մնացած տեղերը համարվում էին կանգնած տեղեր: Ոչխարները ըմբռնումով էին մոտենում, հետևելով "նեղ արա, տեղ արա" ասացվածքին, առավել ևս հնարավորություն ստանալով ձրի կինո նայելու: Մինչև մեծարգո ղեկավարության ժամանումը, մեզ՝ երեխաներիս համար հարմար հնարավորություն էր տրվում տաք գոմի փափուկ կոմաղբով ծածկված տարածքում սրտներիս ուզածի չափ վազվզելու, բռնոցի խաղալու ու կոխ բռնելու: Կինոապարատը մեկն էր, ենթադրվող երկուսի փոխարեն: Դա ուներ նաև իր դրական կողմը; Չնայած կինոնկարը կտրտվում էր, բայց "չաստերի" փոխելուն հատկացվող մի քանի րոպեն գերազանց հնարավորություն էր տեսածը քննարկելու, միմյանց երես նայելու և անհասկանալի տեղերի մասին ամենագետ Վառլամին հարցեր տալու համար: Բացի Վառլամից ունեինք նաև մեր, սեփական "կինո բացատրողները" կամ "թարգմանողները": Բացատրությունը հիմնականում տեսածի ու հասկացածի պատմելն էր՝ "տեսեք, ձի նստեց, կրակեց, մեռավ": Իսկ ոչխարները անհողդողտ կինոռեժիսյորի մտահղացմանն ու կինոդերասաների վարպետ խաղին, անտարբեր էկրանին ներկայացվող դրամատիկ վիճակներին, հանգիստ որոճում էին: Մթան մեջ բազմերանգ պլպլում էին նրանց աչքերը, վախ ու սարսուռ առաջացնելով մեր մեջ: Կինոն վերջանում է: Բոլորս բարձրաձայն կարդում ենք "Կոնեց ֆիլմա": Ճռճռացնելով ձյունը, ժողովուրդը ցրվում է իրենց տները: Երիտասարդները սուլում են կինոյում լսած մեղեդին(հիմնականում հնդկական): Մյուս օրվանից բոլորը միմյանց պատմում են տեսածի հետաքրքիր դրվագները, քննարկում, վիճում հասկացած ու չհասկացածի մասին, մինչև հաջորդ կինոն: Այսպիսին եր իմ մանկության ԿԻՆՈՆ:
-
Շնորհավորում եմ: Ցանկանում ամենայն բարիք:
-
Շնորհավոր
-
Ակսել ջան, Բայց նորից շատացել են տառասխալներն ու կետադրական սխալները Սազական չէ:
-
Ապրիս, MiG-35 ջան, էրկան արեվ ըլնիս, ճամփատ ալ ու կանանչ ըլլի, հող բռնես, օսկի դառնա: Մենակ տեղեկացրու նկարների աղբյուրի մասին, միգուցե ինքդ ես լուսանկարե՞լ: Անպայման պետք է լրացնել նաև արևմտյան ու հյուսիս-արևմտյան մասերը: Մեր կողմից(Բակուրիանի լեռնանցքի կողմից): գերազանց տեսարան է բացվում Աբուլ-Սամսարի լեռնաշղթայով:
-
Qvearkutjan ardjunqy ob'ektiv chi karox hamarvel henc miajn ajn patcharov, vor ajs bajiny himnakanum mtnum en havatacjalnery. Isk ateistneri nkatmamb ka bacahajt anhandurjoxakanutjun.
-
Cher xangari najel ajstex! http://forum.hayastan.com/index.php?showtopic=3229&st=0
-
SAS, ինչն է առիթ տվել հանկարծ Վ. Գ. -ին այստեղ ներկայացնելո՞ւ: Միգուցե դարձել ես նրա արվեստի (կամ արհեստի) երկրպագո՞ւն:
-
Isk petakan banky(gancatuny)- Gancasar.
-
Da! Odnoznachno! Nado radi interesov bednix gay-ov nachinat' svyashchennuyu voinu protiv Irana i net tol'ko. Protiv tex stranax gde ne xotyat' smertnuyu kazn' covershit' na elektricheskom stule i gde est' neft, gaz i t.d. Podumat' tol'ko! A esli u nix budet eshche i atomnaya bomba? oni je mogut bombit' bednix gay-ev.
-
Մինչև տուն հասա, փոիքսս իջավ և վախեցնելու հարցը վերացավ, նամանավանդ ստամոքսի հարցերը լուծելուց հետո) Իհարկե, շատերի համար հետաքրքիր է կարդալ անսովոր բառակապակցություններ, կարելի է նաև հիանալ նորամուծություններով, բայց մի բան մնում է անժխտելի՝ ինչ գրված է, գրված է կարդալու և հասկանալու համար: Հասկանալի է, որ բանաստեղծությունը գրվում է ինքնաբուխ, լինելով հեղինակի տվյալ պահի հոգեկան աշխարհի արտահայտությունը: Ինքնաբուխ, ինչպես լացը կամ ծիծաղը; Բայց եթե ուզում ես, որ ես էլ(քո ընթերցողը) հաղորդակից լինեմ քո ապրումներին, ես էլ քեզ հետ լաց լինեմ, կամ ծիծաղեմ, ապա պետք է ոչ թե հիանամ "հայտնագործված" դարձվացքներով, այլ հասկանամ ասելիքդ; Ասենք, ինչ որ պայմաններւմ "Ինձ մտածում են իմ մտքերը": Թողնենք մտքերի մտածելու կարողությունը, մտածենք "ինձ"-ի մասին, թե ինչ մտադրությամբ է այն կապված մտքերի հետ: Իմ մասին են մտածո՞ւմ, ինձ համա՞ր, իմ փոխարե՞ն(մտքերը): Միգուցե հասա՞կս է խանգարում հասկանալ(ծերանում ենք Պարույր Սևակ, ...): Նույն կերպ կարելի է խոսել նաև "սիրո սիրելու" մասին: Ես փորձեցի պատկերացնել, որ ինչ որ մի սեր(աշխույժ, թմրած, տխուր, սիրված...) ինձ է սիրում: Հոգ չէ, որ չկարողացա պատկերացնել; Այ, որ չհասկացա ինչի՞ համար է այն ասված(ծիծաղելու, թե լալու)... Չշարունակեմ մյուս տողերի համար: Ոմանք զուրկ են լինում հումորի զգացումից ու այն ծածկում են անեկդոտը լսելուց հետո ծիծաղով մյուսներին միանալով: Հնարավոր է, որ իմ մտքեր չհասկանալն էլ ես պետք է ծածկեի հաճոյախոսություններ շռայլելով, կամ գոնե սուս անելով; ) Ի վերջո իմ մտքերն էլ ինձ այդպես մտածեցին, որ արտահայտեմ իմ մտքերի ինձ համար մտածած մտքերը: Злая_Мудрость ջան, քո այն ոտանավորները, որոնց մասին բան չեմ ասել, ինձ շատ դուր են եկել(Համ էլ, ափսոս, փեշակս քննադատ լինելը չէ, թե չէ լավ-լավ բաներ կգրեի: Պարզապես գովելի ապրանքը գովաբանելու անհրաժեշտություն չունի: Ես հուսով եմ, որ դեռ կկարդամ շեդեվրներ քո հեղինակությամբ: Գրի, իմանալով, որ կարդացող ունես: Հարգանքներով՝ ծերուկ Ռոմեո: Հ.Գ.- հանգը չբռնեց, որ գրեի, ինչպես "Հարգանքներով իսկականից, Արամայիս Սահակյանից":